Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն, ով ներկայումս զբաղեցնում է Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնը, խոսել է իր թիմի նպատակների մասին.
«Իսկ ինչո՞ւ մենք չդառնանք Անգլիայի չեմպիոն և չհաղթենք Չեմպիոնների լիգան: «Տոտենհեմը» որոշել է ավելի լավը դառնալ։ Սա է մեր նպատակը։
Մենք այս գործընթացը սկսել ենք յոթ ամիս առաջ։ Թիմը նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր, բայց դա չի նշանակում, որ մենք հասել ենք մեր նպատակին։
Ես ուզում եմ ինչ-որ կարևոր բան կառուցել այս ակումբի հետ։ Իմ փորձն ասում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»,- իտալացու խոսքերն է մեջբերում AFP-ն։
Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Պրեմիեր լիգայում: