«Ինտերը» փոխարինող է փնտրում թիմի պաշտպան Դենզել Դումֆրիսին, որը կարող է փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է Լոնդոնի «Չելսին»։
«Ինտերը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալի» պաշտպան Ալվարո Օդրիոսոլայի նկատմամբ։ 26-ամյա ֆուտբոլիստը Մադրիդում շատ խաղաժամանակ չի ստանում։ Նախորդ մրցաշրջանում Օդրիոսոլան վարձակալական հիմունքներով խաղացել է «Ֆիորենտինայում»։
Նրա գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2024 թվականին։