«Չելսին» հայտարարել է թիմի ավագ Սեզար Ասպիլիկուետայի հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։
«Մենք շատ ուրախ ենք, որ Սեզարը մնում է «Չելսիում»։ Մենք հիացած ենք, որ մեր ավագն օրինակելի հավատարմություն է ցուցաբերում։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- ասել է ակումբի սեփականատեր Տոդ Բոելին։