Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան որոշել է հրաժարվել ծնկի վիրահատությունից, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան սոց.ցանցի իր էջերում:
Սկիրայի փոխանցմամբ, նման որոշում է կայացվել աշխարհի առաջիկա առաջնությունը բաց թողնելու վտանգի պատճառով: ԱԱ-ն տեղի կունենա այս տարվա նոյեմբերին: Պոգբան ավանդական բժշկության տարբերակը կընտրի:
Մյուս տարբերակն էլ վնասվածքի վրա կարեր դնելն է, բայց դրա պատճառով ֆուտբոլիստը 4-5 ամիս բաց կթողնի և չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը:
Պոգբան այս ամառ է վերադարձել «Յուվենտուս»: Ավելի վաղ նա արդեն հանդես եկել է թուրինյան ակումբի կազմում:
Աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Կատարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: Աշխարհի գործող չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է: