«Այաքսը» փոխարինող է գտել կիսապաշտպան Հակիմ Զիեշի համար, ով ամռանը կտեղափոխվի «Չելսի»:
Ամստերդամյան ակումբը համաձայնեցրել է բրազիլական «Սան Պաուլոյի» հետ հարձակվող Էնթոնիի տրանսֆերը, այդ մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար հոլանդական ակումբը կվճարի 20 միլիոն եվրո,և ևս 5 միլիոն բոնուսների տեսքով: Բրազիլացի ֆուտբոլիստին ArmSport-ը անդրադարձել էր Ֆուտբոլային սկաուտ․ Բրազիլիայի առաջնության ամենահեռանկարային ֆուտբոլիստները շարքում։