«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Լիվերպուլի» և Յուրգեն Կլոպի մասին:
Կոնտեն ակնարկել է, որ իրեն շատ ժամանակ և հետագա տրանսֆերներ են պետք, որպեսզի «Տոտենհեմը» հասցնի նման մակարդակի։
«Մենք չենք կարող ինքնավստահ լինել։ Մենք նոր ենք սկսել մեր ճանապարհը։ Շատ ավելի շատ ժամանակ է պետք։ Առջևում հսկայական աշխատանք կա անելու։
Նույն Կլոպը մեկ գիշերվա ընթացքում «Լիվերպուլին» այդքան ուժեղ չդարձրեց։ Նա ակումբում է յոթ տարի և վայելում է ղեկավարության մշտական աջակցությունը։ Կլոպը հիանալի ռեսուրսներ ունի և քայլ առ քայլ կառուցում է նախագիծը»,- մեջբերում է իտալացուն Sky Sports-ը։