Հայտնի է դարձել, թե ով կլինի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման գլխավոր մրցավարը։ Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, «Ռեալ» — «Այնտրախտ» խաղը կսպասարկի Մայքլ Օլիվերը։
Առաջին անգամ ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվող մրցաշարում կկիրառվի SAOT-ը (Semi-Automated Offside Technology), որը խաղից դուրս իրավիճակն արձանագրող կիսաավտոմատ համակարգն է։ ։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին՝ Հելսինկիում։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։