ՄՅՈՒ-ի նորեկ Քրիստիան Էրիկսենը խոսել է թիմի պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշի հետ մրցակցության մասին։
«Նախքան այստեղ գալս, մարզչի հետ խոսել եմ, թե նա ինձ ինչ դերում է տեսնում թիմում։ Նրա ֆուտբոլային փիլիսոփայությունը համապատասխանում է իմ խաղաոճին։ Այն ինձ շատ հարմար է։
Ոչ մի խնդիր չեմ տեսնում նրանում, որ մենք միաժամանակ խաղանք։ Բայց ուրախ կլինեմ ցանկացած դիրքում խաղալ։ Ես միշտ փորձում եմ ադապտացվել այն դիրքին, որում ինձ խաղացնում են»,- դանիացու խոսքերն է փոխանցում Goal-ը։