«Չելսին» հետաքրքրված է պաշտպան Մարկ Կուկուրելայի ծառայություններով, ում տրանսֆերին հավակնում է նաև «Մանչեսթեր Սիթին»:
The Daily Mail-ը գրում է, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է ձախ պաշտպանի ծառայություններով։ «Բրայթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև նրա տրանսֆերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել, քանի որ «քաղաքաբնակները» պատրաստ չեն իսպանացու համար վճարել 50 միլիոն ֆունտ ստերլինգ։
«Մանչեսթեր Սիթին» մոտ 35 միլիոն ֆունտ է առաջարկել Կուկուրելլայի համար, ինչը չի գոհացրել «Բրայթոնին»: Սա «Չելսիին» հաջողության հնարավոր է տալիս, չնայած, ըստ տեղեկությունների, Մարկը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և աշխատել Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ:
«Չելսին» իր հերթին ցանկանում է ամրապնդել ձախ պաշտպանի դիրքը, քանի որ Մարկոս Ալոնսոն մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն: