«Բարսելոնան» շուտով սկսելու է Լիոնել Մեսսիի վերադարձին ուղղված աշխատանքները, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բարսելոնայի» ղեկավարներ Ժոան Լապորտան, Խորդի Կրոյֆը և Մատեու Ալեմանին թիմի մարզիչ Չավիի հետ միասին երազում են Մեսսիի` ակումբ վերադառնալու մասին: Հաջորդ ամառ կատալոնացիները կփորձեն բանակցել հարձակվողի հետ։
Չավին շատ ուրախ կլինի, եթե Մեսսին լինի իր թիմում։ Նրանք ջերմ հարաբերություններ ունեն։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, Մեսսին և Չավին անընդհատ շփվում են։
Առաջիկա ամիսներին «Բարսելոնան» կապ կհաստատի Մեսսիի շրջապատի հետ։ Սակայն այս հարցի շուրջ բանակցություններ չեն նախատեսվում օգոստոսին կամ սեպտեմբերին, քանի որ արգենտինացին մտադիր է ապագայի վերաբերյալ որոշում կայացնել 2022 թվականի Աշխարհի առաջնությունից հետո՝ ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո։
Այս պահին Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ, ուստի Լեոն կարող է ազատ գործակալի կարգավիճակով վերադառնալ կատալոնական ակումբ։