ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ օգոստոսի 7-ին նախատեսված «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը հետաձգվել է: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի ֆեդերացիան պարզաբանում է՝ հանդիպումը հետաձգվել է՝ հաշվի առնելով «Փյունիկի» մասնակցությունը ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլին:
Հիշեցնենք՝ ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Փյունիկը» նվազագույն հաշվով պարտվեց «Արարատին», իսկ երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն իր դժգոհությունը հայտնեց ՀՖՖ-ի՝ այդ խաղը չհետաձգելու որոշման վերաբերյալ: