Արգենգինացի կիսապաշտպան Իվան Դիասն ավարտում է իր ելույթները Երևանի «Արարատի» կազմում: Ավարտվել է ակումբի և ֆուտբոլիստի միջև պայմանագրի ժամկետը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Իվան Դիասը «Արարատին» էր միացել 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ: Նա թիմի կազմում մասնակցել է Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 30 հանդիպման:
«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Իվան Դիասին կատարած աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում: