Պաշտպան Ժյուլ Կունդեն ներկայացվել է որպես «Բարսելոնայի» խաղացող։
«Ես մեծ սեր զգացի ակումբի նախագահի և բոլորի կողմից, ներառյալ երկրպագուները: Ես ուրախ եմ և հպարտ։ Ես խոսեցի Չավիի հետ։ Ես զգացի նրա համակրանքը, նա շատ էր ցանկանում, որ ես միանայի թիմին։ Ինձ համար դա կարևոր է։ Չավին ինձ խնդրեց անել նույնը, ինչ անում էի «Սևիլիայում»՝ պայքարել գնդակի համար և լինել ագրեսիվ»:
«Չելսիի մասին»
«Ես այլ տարբերակ ունեի, բայց սպասում էի, որ «Բարսան» կհամաձայնվի «Սևիլիայի» հետ: Ընտրեցի այս ակումբը` հավակնոտ նախագծի պատճառով։
Բացի այդ, ինձ դուր է գալիս Լա Լիգան»,- շնորհանդեսի ժամանակ ասել է Կունդեն։