«Չիկագո Ֆայրի» դարպասապահ Գաբրիել Սլոնինան ժամանել է Լոնդոն՝ պայմանագիր կնքելու Լոնդոնի «Չելսիի» հետ։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշվում է, որ ամերիկացին երկարաժամկետ պայմանագիր կկնքի «արիստոկրատների» հետ, որից հետո կվերադառնա «Չիկագո Ֆայր»՝ ավարտելու MLS-ի մրցաշրջանը։ Միայն դրանից հետո, հունվարին, Սլոնինան կվերադառնա Լոնդոն։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարին մասնակցել է նաև Մադրիդի «Ռեալը», որը, սակայն, հետո հրաժարվել է այս տրանսֆերի մտքից։ Երիտասարդ տաղանդի համար «Չելսին» կվճարի 15 միլիոն եվրո։ Նշենք, որ Սլոնինան այս մրցաշրջանում MLS-ի առաջատարն է չոր հանդիպումների քանակով։
Այս շաբաթ կմեկնարկի ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանը։ Մրցաշրջանի առաջին տուրում «Էվերտոնը» սեփական հարկի տակ կընդունի «Չելսին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Էվերտոնի» հաղթանակը գնահատում է 5,30 գործակցով, ոչ-ոքին՝ 3,90, իսկ «Չելսիի» հաղթանակը՝ 1,65։