«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեշը հաջողություն է մաղթել հարձակվող Գաբրիել Ժեզուսին, ով այս ամառ «Սիթիից» տեղափոխվեց «Արսենալ»։
«Ես սիրում եմ Գաբրիելին և նրա ամբողջ ընտանիքին: Հուսով եմ, որ նա հաջողության կհասնի «Արսենալում», քանի որ նա արժանի է դրան: Նա պարզապես լավ տղա է, ով շատ է աշխատում:
Շնորհավորում եմ նրան «Սևիլիայի» դեմ խաղում հեթ-տրիկի համար»,- Էդերսոնի խոսքերն է մեջբերում TNT Sports Brasil-ը:
Հիշեցնենք, որ Էդերսոնն ու Ժեզուսը նաև Բրազիլիայի հավաքականում են գործընկերներ։ Գաբրիելին ընդամենը մեկ տարի էր մնացել «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտին, սակայն ակումբը նրան վաճառեց «Արսենալին» 45 միլիոն եվրոյի դիմաց։ Օրեր անց նույն ակումբ տեղափոխվեց նաև Ալեքսանդր Զինչենկոն։
Օգոստոսի 5-ին կմեկնարկի ԱՊԼ-ի 2022/23 մրցաշրջանը։ Մրցաշրջանի առաջին հանդիպումը տեղի կունենա Լոնդոնում, որտեղ «Քրիսթալ Փելասը» սեփական հարկի տակ կընդունի «Արսենալին»։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Քրիսթալ Փելասի» հաղթանակը գնահատում է 4,70 գործակցով, ոչ-ոքին՝ 3,70, իսկ «Արսենալի» հաղթանակը՝ 1,80։