ՊՍԺ-ի և Նիդեռլանդների հավաքականի 31-ամյա կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումը շուտով վարձավճարով կտեղափոխվի իտալական «Ռոմա»։ Այս մասինհայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը կունենա խաղացողի ամբողջական տրանսֆերը գնելու իրավունք։ Սակայն դա պարտադիր կդառնա, եթե հռոմեական ակումբը 2023/2024 մրցաշրջանում հանդես գա Չեմպիոնների լիգայում։
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն Վեյնալդումի աշխտավարձի 40%-ը կվճարի վարձակալության ժամանակ: Ավելի վաղ ինսայդերին հայտնի էր դարձել, որ հոլանդացին ներառված չէ ՊՍԺ-ի նոր գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեի ծրագրերում, ուստի նա կարող է անարգել հեռանալ ակումբից։
Վեյնալդումի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2023/2024 մրցաշրջանի ավարտին։ Transfermarkt-ը ֆուտոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 մլն եվրո: