«Փյունիկն» այսօր՝ օգոստոսի 1-ին, մեկնել է Բելգրադ:
Թիմի հետ Սերբիայի մայրաքաղաք են մեկնել նաև Առաջին ալիքի մեկնաբաններ Էդուարդ Քալանթարյանն ու Արմեն Գարամյանը, որոնք Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղի մեկնաբանությունը կիրականացնեն հենց մրցավայրից:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 3-ին, կմեկնարկի ժամը 22:45-ին և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքով: