«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հայտնվել է իտալական 4 ակումբների դիտակետում։
Ինչպես հաղորդում է Fichajes-ը, ֆուտբոլիստով հետաքրքրված են Ա Սերիայի ներկայացուցիչները, այդ թվում՝ «Յուվենտուսը», «Միլանը», «Նապոլին» և «Ֆիորենտինան»:
Պյանիչն արդեն խաղացել է Իտալիայի առաջնությունում՝ 2011-2020 մրցաշրջաններում եղել է «Ռոմայի» և «Յուվենտուսի» խաղացող։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9,5 մլն եվրո։