Դանիացի կիսապաշտպան Միկել Դամսգորը կարող է փոխել ակումբային գրանցումը` «Սամպդորիայում» երկու տարի անցկացնելուց հետո:
Նրան հրավիրում է անգլիական «Բրենտֆորդը», որը պատրաստ է նրա տրանսֆերի համար ծախսել 11 միլիոն եվրո, գումարած ևս 7 միլիոն եվրո, եթե Դամսգորը որոշակի քանակությամբ հանդիպումներ անցկացնի մրցաշրջանում, հայտնում է ITASportPress-ը:
Նախորդ մրցաշրջանում Դամսգորը գործնականում խաղադաշտ դուրս չեկավ լուրջ վնասվածքի պատճառով։ Ընդհանուր առմամբ, երկու տարվա ընթացքում նա իտալական ակումբի կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Իտալական Ա Սերիայում մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 13-ին, իսկ առաջին տուրում «Սամպդորիան» սեփական հարկի տակ կընդունի «Ատալանտային»: