Հուլիսի 31-ին ՊՍԺ-ն հաղթեց «Նանտին» Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում։ Հանդիպումն անցկացվել է Թել Ավիվում և ավարտվել 4։0 հաշվով։
Փարիզցիների կազմում դուբլ է ձևակերպել է Նեյմարը։ Եվս մեկ գոլ խփեցին Լիոնել Մեսսին ու Սերխիո Ռամոսը։
Մրցանակաբաշխության ժամանակ Մեսսիի ու Նեյմարի հետ մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ։
Մեդալների հանձնման ժամանակ բրազիլացին մոտեցավ մեդալներով սեղանին ու կազմակերպիչների փոխարեն սկսեց խաղացողներին հանձնել մեդալները, այդ թվում՝ Լեոյին։