ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը «Նանտի» նկատմամբ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթում (4-0).
«Մենք շատ գոհ ենք այս արդյունքից: Թիմը շատ միասնական խաղաց: Հպարտ եմ մրցաշրջանի առաջին տիտղոսի և իմ առաջին եզրափակչի համար: Ես դեռ քիչ էներգիա ունեմ, բայց չէ՞ որ մենք շատ վազեցինք ու խաղացինք այնպես, որ երկրպագուները հասկանան՝ ակումբը ցանկանում է ֆուտբոլ խաղալ: Տղաները պահեցին կենտրոնացումն ու ոչ մի գոլ բաց չթողեցին: Սա մրցաշրջանի մեր առաջին տիտղոսն էր ու իմ առաջին գոլը, ես շատ գոհ եմ, թե մենք այսօր ինչ արեցինք»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում AS-ը: