Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի երրորդ փուլում Երևանի «Փյունիկը» կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Սերբական թիմը, որի գլխավոր մարզիչը նախկինում հայտնի ֆուտբոլիստ Դեյան Ստանկովիչն է, 21-րդ դարում լավագույն մեկնարկն է գրանցել ներքին առաջնությունում։
Սերբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 3 խաղերում «Ցրվենա Զվեզդան» 3 հաղթանակ է տարել, խփել 11 գոլ և բաց թողել ընդամենը 1-ը։ Վերջին 10 մրցաշրջաններում սա 7-րդ դեպքն է, երբ թիմը հաղթում է առաջնության մեկնարկային 3 խաղերը, սակայն երբեք խփած և բաց թողած գոլերի ավելի լավ տարբերություն չի եղել։
2020-21 թթ․ մրցաշրջանում «Ցրվենա Զվեզդան» մեկնարկային 3 խաղերում 3 հաղթանակ էր տարել՝ միևնույն 3։0 հաշվով։
Այս մրցաշրջանում թիմը 2 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող «Վոյվոդինային»։ «Ցրվենա Զվեզդան» Սերբիայի Սուպերլիգայի առաջին տուրում 4։0 հաշվով հաղթել էր «Ռադնիչկիին», երկրորդ տուրում՝ 5։0 հաշվով ջախջախել «Կոլուբարային», իսկ երրորդ տուրում թիմը 2։1 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել «Մլադոստի» նկատմամբ։
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանը մեկնարկելու է հուլիսի 29-ին։ «Փյունիկի» առաջին խաղը նախատեսված է հուլիսի 30-ին՝ «Արարատի» հետ։