Նիգերիացի բռնցքամարտիկ Միրեկլ Ամայեզեն մահացել է մենամարտից հետո, հայտնում է Fight Gist-ը Twitter-ում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բռնցքամարտիկը կորցրել է գիտակցությունը մենամարտից հետո, որում նա երկու անգամ նոկդաունի է ենթարկվել։ Ամայեզեին առաջին բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա մահացել է։
18-ամյա նիգերիացին համարվում էր ծագող աստղ կիսածանր քաշային կարգում։
Պրոֆեսիոնալ ռինգում Ամայեզեն անցկացրել է 2 մենամարտ՝ առաջին ռաունդներում հաղթելով 2-ում նոկաուտով։