Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեքսիկական «Գվադալահարայի» դեմ ընկերական խաղից հետո զրուցել է լրագրողների հետ։ Իտալական ակումբը հաղթել է 2։0 հաշվով։
«Հիանալի փորձություն թիմի համար, ես գոհ եմ նորեկներից, ովքեր նպաստեցին այս արդյունքին: Պոգբայի ելո՞ւյթը. նա լավ խաղաց, բայց նա դեռ ավելացնելու տեղ ունի: Վստահ եմ, որ նա կդառնա «Յուվենտուսի» խորհրդանիշներից մեկը»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Պոգբան դուրս եկավ թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց հանդիպման ընդմիջմանը։
Հաջորդ ընկերական հանդիպումը «Յուվենտուսը» կանցկացնի կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին։