Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Արման Ավագյանը Լեհաստանում ընթացող միջազգային մրցաշարում դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում մեր ըմբիշը 2-10 հաշվով զիջել է Ուկրաինայի ներկայացուցչին։
Այսպիսով, ազատ ոճայինները 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Լեհաստանի միջազգային մրցաշում։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ավելի վաղ ոսկե մեդալ էր նվաճել Արման Անդրեսյանը, բրոնզե մեդալակիրներ էին դարձել Հրայր Ալիխանյանն ու Մանվել Խնձրցյանը։
Ազատ ոճայիններից պայքարի պետք է դուրս գար նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որը, սակայն վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշարը: Ինչպես նաև, մարզիչների որոշմամբ Արսեն Հարությունյանին հանգստանալու հնարավորություն է տրվել՝ ԱԱ-ից առաջ: