«Նապոլին» հայտարարել է «Բրայթոնի» և Նորվեգիայի հավաքականի պաշտպան Լեո Էստիգորի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նեապոլիտանական ակումբը տրանսֆերի մանրամասները չի հայտնում։ Transfermarkt պորտալի համաձայն՝ 22-ամյա պաշտպանի տրանսֆերն արժեցել է 5 միլիոն եվրո:
Ֆուտբոլիստը «Նապոլիի» հետ կնքել է չորս տարվա պայմանագիր։
Էստիգորը «Բրայթոն» է տեղափոխվել 2018 թվականին նորվեգական «Մոլդեից», սակայն «Ճայերի» կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։ 2021/22 մրցաշրջանի երկրորդ կեսում Լեոն վարձավճարով խաղացել է «Ջենոայում»։