Հուլիսի 20-24-ը Լեհաստանում ըմբշամարտի միջազգային մրցաշար կկայանա, որին կմասնակցեն նաև Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի հավաքականները: Այս մասին հայտնում է ՀԸՖ մամուլի քարտուղարությունը:
Առաջինը մրցավայր են մեկնելու ազատ ոճայինները:
Վարշավա կմեկնեն 57 կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Արսեն Հարությունյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, Հրայր Ալիխանյանը (74կգ) և 79 կգ Արման Ավագյանը: