Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:
Կայացած վերջին խաղում Հայաստանի հավաքականը 62:116 հաշվով պարտվեց Շվեյցարիայի հավաքականին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի կայքը։
Նշվում է, որ հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը շվեյցարիացի Սոֆի Լոկատելին էր՝ վաստակած 44 միավորով:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով: