Ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել Սերիա Ա։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մոնցան», որը պատմության մեջ առաջին անգամ կխաղա Ա սերիայում։
Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, Ադրիանո Գալիանին, ով զբաղեցնում է ակումբի նախագահի պաշտոնը, բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողի գործակալների հետ։ Խաղացողը գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Էդինսոն Կավանին արդեն Իտալիայում խաղալու փորձ ունի։ Ֆուտբոլիստն իր հետքն է թողել Պալերմոյում և Նապոլիում։