«Յուվենտուսը» պատրաստվում է հայտարարել Պոլ Պոգբայի և Անխել դի Մարիայի ձեռքբերման մասին արդեն այս շաբաթ, հայտնում է Tuttosport-ը:
Ֆուտբոլիստները թուրինյան ակումբ կտեղափոխվեն ազատ գործակալի կարգավիճակով։
Արգենտինացին բուժզննում կանցնի ուրբաթ, ֆրանսիացին՝ շաբաթ օրը։
Նշենք, որ Պոգբան նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Ման․Յունայթեդում», իսկ Դի Մարիան՝ ՊՍԺ-ում։