Ֆրանսիացի հարձակվող Ֆրանկ Ռիբերին պատմել է «Սալերնիտանայում» մնալու իր պատճառների մասին:
Ռիբերին արդեն 39 տարեկան է, բայց, չնայած տարիքին, նա չի ցանկանում իր խաղակոշիկները մեխից կախել։ Ռիբերին «Սալերնիտանայում» հանդես է գալիս 2021 թվականից, նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 23 հանդիպման։
«Ես դեռ վստահում եմ ինքս ինձ, այս կիրքն ինձ ուժ է տալիս շարունակելու։ Ես 39 տարեկան եմ, բայց դեռ հաջողության հասնելու հույս ունեմ։ Երբ փոքր էի, ֆուտբոլ էի խաղում մինչև գիշերվա ժամը 2-ը, իսկ հիմա նույն զգացողությունն ունեմ, խաղալու նույն ծարավը, ինչպես մանկության տարիներին։
Իսկ այստեղ՝ Սալերնոյում, բոլորն ապրում են ֆուտբոլով… Այստեղ կան այնպիսի՜ երկրպագուներ…»- Ռիբերիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։