«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկն ակումբի ղեկավարությանն առաջարկել է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել Կրիշտիանու Ռոնալդուին, հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, Ռանգնիկը նամակ է գրել ակումբի մարզական տնօրեն Ջոն Մերտոյին և գլխավոր տնօրեն Ռիչարդ Առնոլդին։ Գերմանացին առաջարկել է վաճառել Ռոնալդուին և նրան փոխարինող գտնել։
Ռանգնիկն ասել է, որ ակումբը պետք է վերակառուցեն թիմի հարձակման գիծը, իսկ դրա համար պետք է՝ ՄՅՈՒ-ն բաժանվի Կրիշտիանուից։ ՄՅՈՒ-ի ղեկավարությունը մերժել է նրա առաջարկը։
Ռանգնիկը նախորդ մրցաշրջանի վերջում հեռացավ անգլիական թիմից։ Նա գլխավորել է Ավստրիայի հավաքականը։