«Լացիոն» մերժել է «Չելսիի» և «Նյուքասլի» առաջարկները սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի վերաբերյալ:
Այդ մասին հայտնում է Il Messaggero-ն:
Նշվում է, որ անգլիական ակումբները հռոմեացիներին առաջարկել են 55 մլն եվրո, սակայն մերժում են ստացել։ «Լացիոն» պատրաստվում էր սերբ խաղացողին վաճառել 100 միլիոնով մինչև կորոնավիրուսի համաճարակը, իսկ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ 70-80 միլիոնով։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսին։ Նախորդ մրցաշրջանում Սավիչը «Լացիոյի» կազմում անցկացրած 47 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ։