«Միլանը» հայտարարել է, որ ձեռք է բերել պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցիի տրանսֆերային իրավունքները:
Ֆուտբոլիստի տրանսֆերի համար միլանյան ակումբը «Ռոմային» վճարել է 2,7 մլն եվրո։
31-ամյա աջ պաշտպանը երեք տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» հետ։
Նախորդ մրցաշրջանում Ֆլորենցին 30 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։ Նա օգնեց «Միլանին» 11 տարվա մեջ առաջին անգամ հաղթել Իտալիայի առաջնությունում։