Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում»:
Ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի՝ գործարքը կարելի է պաշտոնապես ավարտված համարել։
Թուրինյան ակումբը 25-ամյա կիսապաշտպանի համար կստանա 10 միլիոն եվրո (ներառյալ բոնուսները), իսկ «մանուշակները» նրա հետ պայմանագիր կկնքեն 4+1 սխեմայով՝ տարեկան 1,6 միլիոն եվրո աշխատավարձով։
Նախորդ մրցաշրջանը կիսապաշտպանը վարձավճարով անցկացրել է «Տորինոյում»: Ա Սերիայում նա անցկացրել է 21 հանդիպում և կատարել 2 արդյունավետ փոխանցում։