«Մոնցան» Ա Սերիա դուրս գալուց հետո ձգտում է ուժեղացնել իր կազմը հայտնի ֆուտբոլիստներով:
Ըստ ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոյի՝ Սիլվիո Բեռլուսկոնին ցանկանում է ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիին և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Պաուլո Դիբալային, ով այժմ ազատ գործակալ է։ Ակումբի գործադիր տնօրեն Ադրիանո Գալիանին արդեն կապի մեջ է Իկարդիի կնոջ Վանդա Նարայի և Դիբալայի գործակալի հետ:
Բացի երկու հարձակվողներից, Ա Սերիայի նորեկը հետաքրքրված է նաև «Բարսելոնայի» պաշտպան Օսկար Մինգեսայի ծառայություններով:
Ավելի վաղ «Մոնցան» պայմանագիր է կնքել «Ինտերի» նախկին պաշտպան Անդրեա Ռանոկիայի, ինչպես նաև «Կալյարիից» Ալեսիո Կրանիոյի և Անդրեա Կարբոնիի հետ։