Արգենտինական «Բոկա Խունիորսը» պայմանագիր է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպան Արտուրո Վիդալին, հայտնում է լրագրող Նիկոլա Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացիները խաղացողին առաջարկել են պայմանագիր մինչև 2023 թվականի դեկտեմբեր:
Ավելի վաղ 35-ամյա Վիդալը հայտարարել էր, որ դեմ չէ Արգենտինայի առաջնություն տեղափոխվելուն։
Վիդալը Իտալիայի առաջնության հնգակի չեմպիոն է։Հիշեցնենք, որ արգենտինական ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։