UFC-ի կիսաթեթև քաշային կարգի հայտնի մարզիկներ՝ իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն ու ամերկացի Խորխե Մասվիդալը իրենց հնարավոր մենամարտից առաջ վիճաբանություն են ունեցել սոց․ ցանցերի միջոցով։
«Քոնորը մենամարտ չի ուզում, եթե ցանկանար, արդեն ինչ-որ բան գրած կլիներ։
Նա հավանաբար ուղղակի կվիրավորեր մորս կամ հարազատներիցս մեկին, միգուցե երկրիս, ընդհանուր առմամբ նման մի բան», -ասել է Մասվիդալը:
«Վիրավորել մորդ, ինչպիսի անհաջողակ ես դու, ես ու մայրդ լեզու գտնում ենք»,- պատասխանել է Մաքգրեգորը։
Դրան ի պատասխան Մասվիդալը գրել է՝
«Այո, մայրս սիրում է քեզ, հավանաբար նա արդեն գիտի, որ դու ամենամեծ վարձատրությունն ես բերելու ինձ, իսկ մենամարտն անհամեմատելի հեշտ է լինելու» ։
Հիշեցնենք,որ Մակգրեգորը չի մենամարտել անցյալ հուլիսից, որտեղ ոտքի կոտրվածք էր ստացել Դասթին Պուարյեի հետ մենամարտի ժամանակ։