Ծանրամարտի մարզիչ Նարեկ Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Ջրառատ գյուղում ծանրամարտի մարզադպրոց կառուցելու ծրագիրը կընդգրկվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թվականին իրականացվող ծրագրերի շարքում:
«Այսօր հանդիպեցինք ԿԳՄՍ փոխնախարար (սպորտի գծով) Գրիշա Թամրազյանի հետ։
Նրան ներկայացրեցինք Ջրառատ գյուղում ծանրամարտի մարզադպրոց կառուցելու մեր ծրագիրը։Մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ ծրագիրը հավանության արժանացավ պարոն Թամրազյանի կողմից և նա մեզ խոստացավ որ այն կընդգրկվի 2021 թվականին նախարարության կողմից իրականացվող ծրագրերի շարքում»,- գրել է Խաչատրյանն ու այս լուսանկարը հրապարակել` ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի և Գրիշա Թամրազյանի հետ:
