Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի են խաղացել հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում։
Պարտիան ավարտվեց 40-րդ քայլին։ Նշենք, որ մրցաշարն անցկացվում է Մադրիդում։
Նեպոմնյաշչին վաստակել է 6,5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Կարուանան ունի 1 միավոր պակաս և երկրորդ տեղում է։
Հիշեցնենք, որ հաղթանակի դեպքում շախմատիստը ստանում է 1 միավոր, ոչ-ոքիի դեպքում՝ 0,5 միավոր։ Մրցաշարի հաղթողը աշխարհի չեմպիոնի կոչումը կվիճարկի Մագնուս Կարլսենի հետ։