«Դինամո » մարզահամալիրում այսօր մեկնարկել է կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը:
Մրցումների մեկնարկային օրը կայացել է 46 մենամարտ, ուժերն են չափել 40, 42, 44, 46, 48, 50, 52, 54, 57 և 60 կգ քաշային բռնցքամարտիկները:
Մրցաշարին տեղում հետևել է նաև բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Առաջնությունը կավարտվի հուլիսի 2-ին: Առաջնության արդյունքների հիման վրա կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի Թուրքիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: