Անխել Դի Մարիան անդրադարձել է Թուրինի «Յուվենտուսի» կողմից իր նկատմամբ հետաքրքրված լինելու շշուկներին։
«Յուվենտուսը» Իտալիայի մեծագույն ակումբն է։ Այո, նրանք հետաքրքրված են իմ ծառայություններով։ Իտալական ակումբը հնարավոր տարբերակներից մեկն է։
Ես դեռևս քննարկում եմ բոլոր տարբերակները։ Այժմ առաջնայինը ընտանիքիս հետ հանգստանալն է»,- արգենտինացու խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան», սակայն բանակցությունները հետագայում հաջողություն չեն գրանցել։