Ուելսի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայան Գիգզը լքել է զբաղեցրած պաշտոնը։
«Հեռանում եմ ազգային հավաքականից։ Ինձ համար մեծ պատիվ էր իմ երկրի ազգային թիմը գլխավորելը։ Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում հայտնի դատական գործում։ Հույս ունեի, որ քննությունը ավելի շուտ կավարտվի, և ես կկարողանամ շարունակել աշխատանքս։
Հեռանում եմ, քանի որ չեմ ցանկանում, որ այս պատմությունը որևէ բացասական ազդեցություն ունենա հավաքականի վրա, որը պետք է պատրաստվի աշխարհի առաջնությանը»,- Գիգզի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Գիգզը մեղադրվում է իր նախկին կնոջ վրա հարձակվելու մեջ։ Շուտով դատարանը պետք է որոշում կայացնի այս հարցի վերաբերյալ։