Նիդեռլանդների հավաքականի նախկին հարձակվող Մարկո վան Բաստենը խոսել է Մեսսիի և Ռոնալդուի մասին. նա համեմատել է երկու խաղացողներին.
«Իհարկե, Կրիշտիանուն հիանալի խաղացող է:
Բայց նրանք, ովքեր ասում են, որ Ռոնալդուն Մեսսիից լավն է, ընդհանրապես ֆուտբոլից չեն հասկանում, կամ արդարացի չեն իրենց հայտարարություններում։
Լեոն յուրահատուկ խաղացող է. նման խաղացողները հայտնվում են 50 կամ 100 տարին մեկ անգամ»,- մեջբերում է վան Բաստենին Marca-ն։