«Նոայի» պաշտոնական էջի փոխանցմամբ երևանյան ակումբը բաժանվել է ևս երկու լեգեոներից։
Ակումբից հեռացել են Անդրեյ Տիտովը և Թարեք Աֆկիրը։ Երկու ֆուտբոլիստների հետ երկկողմ համաձայնությամբ խզվել են պայմանագրերը։
26-ամյա Տիտովը 2021 թվականի հունվարին էր տեղափոխվել «Նոա» և այս ընթացքում անցկացրած 16 խաղում դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։
20-ամյա Աֆկիրը այս տարվա հունվարին էր տեղափոխվել հայկական ակումբ, սակայն գլխավոր թիմում չի անցկացրել գեթ մեկ հանդիպում։