Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեն առաջին անգամ կաշխատի գլխավոր մարզչի պաշտոնում։
44-ամյա մասնագետը գլխավորել է ավստրիական «Ալտախ» ակումբը։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շատ ուրախ եմ այս գործարքով։ Բանակցությունները շատ արագ և պարզ կերպով ընթացան։ Դա նշանակում է, որ ես ճիշտ ընտրություն եմ կատարել։
Ցանկանում եմ շատ արագ ծանոթանալ ֆուտբոլիստներ, երկրպագուների հետ և անցնել աշխատանքի»,- այս մասին նշել է Կլոզեն։