Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը մարզչական կարիերայի է անցնում։
Արգենտինացին մոտ օրերս աշխատանքի է անցնելու «Ռոսարիո Սենթրալ» ակումբում։ Կողմերը վերջնական համաձայնություն են ձեռք բերել։
Տևեսը ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2021 թվականին։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե վերջինս ցանկություն ունի վերսկսելու կարիերան, սակայն հետագայում դրանք չհաստատվեցին։
«Ռոսարիո Սենթրալը» Արգենտինայի առաջնությունում 2021 թվականին զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։