«Սպորտինգի» պաշտպան Գոնսալու Ինասիուն կարող է տեղափոխվել Լա Լիգա։
Ինչպես տեղեկացնում է A Bola-ն, պորտուգալացու ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։
Աղբյուրը նշում է, որ Ինասիուին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», և ֆինանսական տեսանկյունից մանկունիանցիների շանսերն ավելի բարձր են գնահատվում։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը լիսաբոնցիների կազմում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։