«Զենիթի» կիսապաշտպան Կլաուդինյոն ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն խաղացող։
Այս մասին հայտնում է ՌՊԼ մամուլի ծառայությունը։
ՌՊԼ-ի վերջին մրցաշրջանում 25-ամյա Կլաուդինյոն «Զենիթի» կազմում անցկացրել է 23 հանդիպում, դարձել 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆուտբոլիստն 2021/22 մրցաշրջանից առաջ էր տեղափոխվել ռուսական ակումբ՝ օգնելով իր թիմին դառնալ Ռուսաստանի չեմպիոն։