Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը կիսվել է իր կարծիքով, թե որ հավաքականը հաղթելու ամենաշատ հնարավորություններն ունի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում։
«Ինձ համար ֆավորիտը Արգենտինայի հավաքականն է։ Նրանք շատ ուժեղ թիմ ունեն, ավելի ուժեղ, քան մի քանի տարի առաջ։
Արգենտինացիները միասնական թիմ ունեն։ Բացի այդ, նրանք դեռ ունեն Մեսսի:
Նրա՝ թիմի կազմում լինելով, Արգենտինան միշտ հավակնելու է հաղթանակի Աշխարհի առաջնությունում»,- մեջբերում է Լուկա Մոդրիչին 90min-ը։